ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել Պաղեստինի տարածքների վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել Պաղեստինի տարածքների վերաբերյալ
07.02.2021 | 16:06

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորները եզրակացրել են, որ իրենց դատարանն ունի անհրաժեշտ իրավասություն՝ Պաղեստինի տարածքներում ռազմական հանցագործությունների մեղավորների նկատմամբ դատավճիռներ կայացնելու համար:

Սա հնարավորություն է ստեղծում քրեական հետաքննության իրականացնելու համար, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: Դատավորներն ասել են, որ իրենց որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ Պաղեստինը մասնակից է եղել միջազգային դատարանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ստեղծման համաձայնագրի: Նրանք նշել են, որ ՄՔԴ իրավասությունը տարածվում է «Իսրայելի կողմից 1967-ի վեցօրյա պատերազմից հետո գրավված տարածքներում, մասնավորապես Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում»: Դատավորները նաև նշել են, որ իրենց որոշումը Պաղեստինի պետական կարգավիճակը կամ դրա սահմանները որոշելու փորձ չէ:
Իսրայելը, որը ՄՔԴ անդամ չէ, դատապարտեց այս որոշումը, իսկ Պաղեստինի ինքնավարությունը ողջունեց: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում հակասեմականություն է որակել ՄՔԴ-ի կողմից Իսրայելին հետաքննելու փորձը ՙկեղծ ռազմական հանցագործությունների՚ մեղադրանքով: Նա դատապարտեց դատավորների որոշումը ՝ նշելով, որ Իսրայելն իրեն պաշտպանում է ահաբեկիչներից, երբ դատարանը հրաժարվում է հետաքննել դաժան բռնապետությունների հետ կապված գործեր, որոնք ղեկավարում են Իրանն ու Սիրիան:


Պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարարությունը որոշումն անվանել է «պատմական»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Twitter- ում գրել է, որ ԱՄՆ-ը դեմ է պաղեստինյան իրավիճակի վերաբերյալ ՄՔԴ-ի այսօրվա որոշմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է դեմ լինել Իսրայելի դեմ «անարդար» գործողություններին:

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ